Թրամփը հայտարարել է հարուստ օտարերկրացիներին ոսկե վիզա տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է ծրագիր, որը արագացված ԱՄՆ վիզաներ է առաջարկում այն ​​հարուստ օտարերկրացիներին, ովքեր կարող են առնվազն 1 միլիոն դոլար վճարել։

ԱՄՆ նախագահը նշել է, որ քարտը քաղաքացիության ուղիղ ճանապարհ կբացի այն գնած բոլոր որակավորված և ստուգված մարդկանց համար։

«ՍԱ ԱՅՆՔԱՆ ԳՐԱՎԻՉ Է։ Մեր հիանալի ամերիկյան ընկերությունները վերջապես կարող են պահպանել իրենց անգնահատելի տաղանդը», – հայտարարել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Trump Gold քարտը, որն առաջին անգամ հայտարարվել է ծրագրի պաշտոնական կայքում, ԱՄՆ վիզա է, որը տրամադրվում է նրանց, ովքեր կարող են ցույց տալ, որ «նշանակալի օգուտներ» կբերեն երկրին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031