Նա արտացոլում է օրվա իշխանության դեմքն ու պահվածքը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի ներկայացուցչության ասպատակությունից հետո, նույն իրավապահներն արդեն դրսում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ:

Մասնավորապես այդ անձանցից մեկը, բավականին կոպտորեն խախտել է լրագրող Արփի Հակոբյանի մասնագիտական գործունեության իրավունքը` իր տհաճ պահվածքով հանրային զայրույթ առաջացրել:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք Ձեզ պահում, պատասխանում է` սովորական, ինչը պարզորոշ ցույց է տալիս տվյալ անձի ներկայացրած կառույցի բարքերի և վերադասի հետ հարաբերությունների որակը:

Տեղյակ չեմ, թե կոնկրետ անձը ինչ կառույց է ներկայացնում, սակայն նա արտացոլում է օրվա իշխանության դեմքն ու պահվածքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031