Նարեկ Մկրտչյանը վստահեցրել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են. «Դեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ պաշտոնյա Այզաք Սիքսի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։

Ի պատասխան՝ Այզաք Սիքսը կարևորել է ՀՀ կառավարության խաղաղությանը միտված ջանքերը՝ դրանք համարելով կրոնական ազատության ապահովման համար կարևոր նախապայման։ Այզաք Սիքսն ընդգծել է, որ քրիստոնեական արժեքների շուրջ համագործակցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրում է քաղաքակրթական նշանակություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031