Թուրքիայում թոշակառուները ոչ թե ապրում, այլ պայքարում են սովի դեմ
Թուրքիայում բնակվող թոշակառուները սպասում են աշխատանքի հերթերում: Նշվում է, որ այս տարի «Թուրքիայի աշխատանքի կազմակերպություն» են դիմել է 60 տարեկանից բարձր 26.000 քաղաքացի, մինչդեռ 2024-ին նրանց թիվը 22.000-ն էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս համատեքստում ընդգծվում է, որ տարեցները ոչ թե ապրում, այլ պայքարում են սովի դեմ: Նշվում է, որ հազարավոր թոշակառուներ չեն կարողանում նույնիսկ ապրել իրենց երազած «երկրորդ գարունը», քանի որ աշխատում են ծայրը ծայրին հասցնելու համար կամ էլ դռնեդուռ աշխատանք են փնտրում:
Թուրքական «Sözcü TV»-ի հետ զրույցում Թուրքիայում բնակվող թոշակառու մի անձ մանրամասնել է. «Ստանում եմ 16.881 լիրա թոշակ: Անկարայում ամենահարմար գնով տունը 15.000 լիրա է: Թոշակառուների աշխատելը շատ նորմալ է, չի հերիքում»:
Այս համատեքսում «Sözcü»-ի կայքում շեշտվում է, որ ստացված աշխատավարձը Թուրքիայում սովի շեմից գրեթե կիսով չափ պակաս է և սա ոչ թե կյանք է, այլ՝ «պայքար սովի դեմ»:
