Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը

Դոնբասի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա ելույթի առանցքային հատվածները՝ կետերով․

Տարածքային հարցերը լուծելու համար Ուկրաինան նախատեսում է հանրաքվե անցկացնել։

Դիտարկում եմ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, քանի որ չեմ ցանկանում, որ այս հարցը դառնա հաղթաթուղթ նրանց ձեռքում, ովքեր ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա։

Ուկրաինան և Միացյալ Նահանգները կստորագրեն տնտեսական և վերակառուցման, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։

ԱՄՆ-ն չի ուզում մեզ տեսնել ՆԱՏՕ-ում։ Մեզ նախկինում ՆԱՏՕ չեն հրավիրել, մեզ որևէ կոնկրետ բան չեն ասել, և այդ դիրքորոշումը չի փոխվել։ Սա Միացյալ Նահանգների հետևողական դիրքորոշումն է։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում Զելենսկիի վրա՝ այդ թվում նաև տարածքային զիջումներին համաձայնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031