Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։
Կոչուբաևին ծեծելու վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, սակայն… Վարազդատ Հարությունյան
Իռլանդիայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են նախագահական ընտրություններ: Հաղթողը կդառնա երկրի 10-րդ նախագահը և կփոխարինի գործող նախագահ Մայքլ Դ. Հիգինսին։
Նաթան սրբազանի ձայնագրությունը հատուկ ծառայություններն են արել. Արա Զոհրաբյան
«Եթե ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն աղետ է, նրան պետք է հեռացնել, ես ինչպե՞ս կարող եմ կանգնել ու ասել՝ դժվար է նրան հեռացնելը։ Որքան էլ դժվար լինի, ամեն ինչ պետք է անենք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը թագավորական նստավայր Վինձորում հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների Լոնդոնում՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վերաբերյալ վերջին բանակցություններից առաջ։
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը:
#ՀԻՄԱ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ. #ՈՒՂՒՂ
Մոսկվայում ինձ թուղթ տվեց, ասեց ստորագրի. Սիմոնյանը՝ եկեղեցու համար հողհատկացման վերաբերյալ Եզրաս Սրբազանի խնդանքով թուղթը ճղելու մասին
Տպավորություն է, որ Կոչուբաևին բերման ենթարկելը՝ հաշվեհարդար էր. հետևողական ենք լինելու. Բաբայան
Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։
«Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ… չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում»:
Եթե մենք դիպչենք ռուսական ակտիվներին, հետևանքները կզգանք դարերով, հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը։
Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, որ Բուդապեշտի գագաթնաժողովը խափանվել է և ընդգծել, որ հստակ ժամկետներ չեն եղել։
ԱՄՈ’Թ ՉԻ՞ ՁԵԶ. ԻՆՁ ԱՐԳԵԼԵԼ ԵՔ ՄՏՆԵԼ ԶՈՐԱՄԱՍ, ԾԱՂԻԿ ԴՆԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ, ԼՐՏԵ՞Ս ԵՄ
Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել։ Ամերիկացի ռեալիթի շոուի աստղին այս լուրը հայտնել են «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ։
ՆԱՏՕ-ի ավելի քան 17 երկիր միացել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ (Prioritized Ukraine Requirements List – PURL) նախաձեռնությանը, որի շրջանակներում դաշինքի մասնակիցները զենք են գնում Ուկրաինայի համար ամերիկյան պաշարներից։
Պարսից ծոց տարածաշրջանային շրջագայության ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Կատարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ քննարկումները լավ են ընթանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու չխախտել Գազայի հրադադարի համաձայնագիրը։
Շարունակելով հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հաղորդում է կրեմլը։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թ. ծնված Արթուր Բաբաջանյանը:
ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստում է երկրի գրեթե բոլոր ափամերձ ջրերը բացելու ծրագիր՝ նոր ծովային նավթի հորատման համար՝ չնայած նահանգապետերի առարկություններին, հաղորդում է Bloomberg-ը։
Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ: Հարցազրույց Modern.az-ում նա հայտարարել է, թե իբր Հայաստանի տարածքները պատկանում են Ադրբեջանին։
#ՀԻՄԱ. ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Երեկ Հովհաննավանքում իշխանությունը, ի դեմս իր հովանավորյալ կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի, ով դեռ իրեն Տեր Արամ է կոչում, մի քանի չոլկայավոր խուլիգանների և իրավապահ համակարգի, ներկայացավ իր ողջ այլանդակ մերկությամբ… Ուղիղ եթերում:
Պատասխանելով տարածաշրջանում Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելու վերաբերյալ հարցին՝ Հեգսեթը նշել է, որ Միացյալ Նահանգները «անշուշտ չի կտրի իր հայացքը հավասար մրցակիցներից»։
Մոլդովայի ԵՄ-ամետ նախագահ Մայա Սանդուն տնտեսագետ և գործարար Ալեքսանդրու Մունտեանուին առաջադրեց վարչապետի պաշտոնում, այն բանից հետո, երբ Սանդուի իշխող կուսակցությունը վճռական հաղթանակ տարավ անցյալ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
«Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտի»-ի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Հնդկաստանը սկսեց ակտիվորեն նավթ գնել Իրաքից և Կատարից, հաղորդում է Bloomberg-ը։