Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
Նիկոլը լկտիաբար պղծում է մեր եկեղեցին. մոմ վառող ու աղոթող մարդի՛կ, որտե՞ղ եք. Էլեոնորա Մանանդյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ Առաքելական եկեղեցուն թիրախավորելու «թավշյա» ավանդույթները․ նա վաղ առավոտից աղմկահարույց գրառումներ է կատարում ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այդ հարցում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մենակ չէ․ նրան օգնության են հասել Աննա Հակոբյանն ու իշխանական սազանդարները, որոնք իրենց քաղաքական հոր ցանկացած գրառում հաստատում են աջակցող գրառումներով։
Քաղաքացիները վերջին շրջանում համացանցում պարբերաբար ահազանգում են ինչ-ինչ կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին:
Արցախից բռնի տեղահանումից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ հիմնադրված «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն այսօր Մասիս քաղաքում «Արցախի երիտասարդների որոշիչ ձայնը» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացրեց արցախցիների հետ։
Այս իշխանությունների հետհեղափոխական խրոնոլոգիան մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմամբ՝ տարբեր հայտարարություններ, մերձիշխանական խմբակի կողմից դիվանատան տարածքը գրավել, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձեր, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, կաթողիկոսի մեքենան շրջափակել և այլն:
168.am-ին հայտնի դարձավ, որ «Ես և իմ հայրենիքը» առարկայի դասագիրքը դպրոցներում չի լինի: Դասագիրքը խոտանվել է, և այս պահի դրությամբ հասանելի չէ նաև դրա էլեկտրոնային տարբերակը:
«Չի կարող մի առու հոսել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մյուսը՝ Սևանա լիճ». Վեհափառ Հայրապետը՝ Փաշինյանին