«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն այս իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է գործող վարչախմբից ու նրա ղեկավարից ձերբազատման մեջ։
Նոյեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը և որպեսզի այս հայտարարությունն ամրապնդվի, նրանք նույնը օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ինձ համար խիստ կանխատեսելի պրոցես էր»,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հոգևորականների կալանավորումներին:
Նոյեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացումը և որպեսզի այս հայտարարությունն ամրապնդվի, նրան նույնը օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի ուշ եղավ մեկ այլ համանման հայտարարություն, որտեղ 10 եպիսկոպոսները նշել էին.«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և […]
Ակնհայտ է՝ Նիկոլն ընտրել է եկեղեցին ներսից կազմաքանդելու մարտավարությունը։ Իր նախնական մարտավարությունը՝ բլից-կրիգով եկեղեցու հարցը լուծելը՝ Մայր Աթոռը գրոհով վերցնել, Վեհափառին կալանավորել, Հովհաննավանքի տապալված ակցիան ցույց տվեց, որ հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի ընտրել են տարբեր տեղերում տերարամներ գտնելու տարբերակը:
Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։
««Վեհարանը՝ վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին՝ հոգևոր, ապաքաղաքական հարց է, և այդ հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբությունները, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է, և՛ չի առնչվում»:
Այս համապատկերում խորհրդարանական իմպիչմենտը դառնում է հնարավորություն՝ Փաշինյանի հայտարարած հակահայկական, հակաազգային իմպիչմենտի իրագործման ռիսկը չեզոքացնելու իմաստով։ Իսկ որևէ հիմնավորմամբ քաղաքական իմպիչմենտին խոչընդոտելը նշանակելու է մաս կազմել Փաշինյանի սկսած վերքաղաքական իմպիչմենտին, որը գրեթե հավասարազոր է նրա ձևավորած հակաօրինական «Համակարգող խորհրդի» անդամ դառնալուն։
Տեղեկություն է տարածվել, որ Արամ Առաջին Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական կենտրոնի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև իշխանություն-եկեղեցի թեմային, որ ծավալվում է Հայաստանում:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվող պայքարը, նախևառաջ, արժեհամակարգային է, քաղաքակրթական է, իսկ մնացածը` սարքած պատերազմը, դիտավորյալ պարտությունը, ադրբեջանական անպատասխան ագրեսիան, Արցախի հայաթափումը, ներքաղաքական բախումները և այլն, ընդամենը հայ ժողովրդի համակարգային ոչնչացման դրսևորումներից են:
Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը հանրային հեռուստաընկերությամբ իր սովորական ժամին՝ 23:45-ին, չհեռարձակելը, պարզվում է, իշխանությունների կողմից նորից թափ հավաքող հակաեկեղեցական ու անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ տարվող նոր արշավի մեկնակետն էր:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։