Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով

Իրանը չի պատրաստվում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը շարունակի որպես նախապայման պահանջել Թեհրանի կողմից ուրանի հարստացումից հրաժարվելը։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Մենք չենք առարկում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե դրանք ընթանան առանց նախապայմանների և պահպանվեն Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։ Բայց, երբ նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, սա մեզ համար անընդունելի է, քանի որ դա մեր կարմիր գծերից մեկն է։ Հստակ նշում եմ՝ եթե բանակցությունները պայմանավորված լինեն ուրանի հարստման դադարեցմամբ, ապա դրանք երբեք տեղի չեն ունենա»,-ընդգծել է Վելայաթին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031