
Այս տարի Վրաստանում կանխատեսվող ցորենի բերքահավաքը կազմում է 200.000 տոննա

Ցորենի բերքահավաքի գործընթացը գտնվում է ակտիվ փուլում. կանխատեսվող բերքը կազմում է 200.000 տոննա. այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի ցորենի և ալյուրի արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նրա խոսքով՝ 1 կգ պարենային ցորենի մեկնարկային գինը 70 թեթրի է։
«Իրականում այս տարի կանխատեսվող բերքը կազմում է 200.000 տոննա, ինչը մի քիչ ավելի է նախորդ տարուց։ Այս 200.000 տոննան պարենային և ոչ պարենային ցորենի գումարն է։ Բերքահավաքն ակտիվ փուլում է, բայց եղանակի պատճառով ուշացումներ եղան։ Եղանակը չնպաստեց ցորենի բերքահավաքի տեմպին։ Անձրևը խանգարեց ցորենի նախատեսված բերքահավաքին։ Դրանից բացի, ցորենի որակը որոշ չափով խնդրահարույց է դարձել։
Ցորենի մի մասը պարենայինից դարձել է ոչ պարենային։ Ինչ վերաբերում է գներին, ապա անցյալ տարի 1 կգ պարենային ցորենի մեկնարկային գինը մոտավորապես 60 թեթրի էր, ներկայումս ալրացման գործարաններ մատակարարելու առավելագույն գինը 70 թեթրի է, 65 թեթրին ստորին սահմանն է»,- ասել է Սիլագավան։