Բաժիններ՝

Չեխիայի մի շարք քաղաքներում արձանագրվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և մի շարք այլ քաղաքներում հուլիսի 5-ի կեսօրին արձանագրվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ Այս մասին հայտնում է Novinky.cz-ը։

Ըստ աղբյուրի՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով դադարեցվել է մետրոյի երթևեկությունը Պրահայում, ինչպես նաև կանգ է առել տրամվայի և տրոլեյբուսի գծերի մեծ մասը։ Բազմաթիվ բնակիչներ մնացել են վերելակներում, խափանվել է բանկոմատների աշխատանքը։ Անջատումը, սակայն, չի ազդել Պրահայի օդանավակայանի վրա։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել նաև Չեխիայի այլ քաղաքներում՝ Մլադա Բոլեսլավում, Ուստի նադ Լաբեմում և Հրադեց Կրալովեում։

Անջատման պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկական խափանում է էներգահամակարգում։ Դեպքի հանգամանքները պարզվում են

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031