
Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Իրանին միջանցք տրամադրել պատերազմի ժամանակ ճեղքում ապահովելու համար. Դավիթ Ջամալյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
Հաղորդման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը, որը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։
Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների հնարավոր բացմանը։
Քննարկվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիրքորոշումը, ըստ որի՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը կարող է փոխել աշխարհաքաղաքական ճարտարապետությունը և Եվրոպան ավելի մոտեցնել Կենտրոնական Ասիային, քան երբևէ։
Խոսվեց նաև Փաշինյանի և Էրդողանի փոխգործակցության մասին։ Վերլուծվեցին Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի շփումները, դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային համաձայնագրերի և ներքին օրակարգի վրա։
Բարձրացվեց Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան թեման, ինչպես նաև քննարկվեցին 2021 թվականին Նովոսիբիրսկում տեղի ունեցած դեպքերը։ Քննարկվեցին նաև 2020 և 2023 թվականներին ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ռուս զինծառայողների մահվան դեպքերը, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ամերիկյան նախաձեռնությունը։
Դավիթ Ջամալյանը նաև մեկնաբանեց Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը ստանձնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին տեղեկատվությունը։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի նախաձեռնության համաձայն՝ խոսքն ամերիկյան լոգիստիկ օպերատորի ներգրավման մասին է՝ որպես չեզոք երաշխավոր, մինչդեռ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը երթուղու նկատմամբ։ Ռուսաստանը լիովին բացառվում է նախագծի բանակցություններից և իրականացումից, ինչը դիտվում է որպես տարածաշրջանում իր ազդեցության կորստի ցուցադրություն։
Առանձին անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քաղաքական բռնաճնշումներին, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ինչպես նաև իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։
Հայկ Դերզյան