«Ո՞վ ասաց, որ եթե Սարիկ բերենք, Նիկոլը մնա, սրանք հասնեն ռուսական բազայի դուրսբերմանը, թուրքերը չեն հարվածի Գյումրու ուղղությամբ։ Հիմա Կարսում զորավարժություններ են։ Թուրքիայի հարևան ո՞ր երկիրն է արդյոք զերծ մնացել թուրքական ագրեսիայից, եթե թուլացել է, վկան՝ Սիրիան, Իրաքը, Կիպրոսը։ Չեն գալո՞ւ, ինչո՞ւ չեն գալու, եթե դռները բացել ես։ Մենք, ի վերջո, հպարտանում ենք մեր քաղաքակրթական բազմահազարամյա նկարագրով, բայց չե՞նք կարողանում այս պարզունակ բաները տեսնել»։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
«Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով պատերազմի հավանականությունը մեծ է և օբյեկտիվ, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը պետք է վերածել շանտաժի և ահաբեկելով սեփական հասարակությանը՝ երկիրը տանել աղետի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական տարբեր խոսափողների կողմից զիջումների օրակարգը լեգիտիմացնելու փորձերին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծն ու վարած քաղաքականությունը բնորոշեց ընդամենը բեմականացում, իմիտացիա ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։