
Մոսկվան ու Թեհրանը մտադիր են շարունակել համակարգված աշխատանքը Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Թեհրանը հանձնառու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը։
«Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի անսասան հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մանրամասներ են ներկայացվում ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի միջև տեղի ունեցած հանդիպումից։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի առաջնահերթ հարցերի շուրջ՝ կապված Մերձավոր և Միջին Արևելքում լարվածության վերջին կտրուկ սրման հետ։