Վրաստանից արտաքսվել է 41 օտարերկրյա քաղաքացի. ՆԳՆ

Ռուսական Sitronics Electro ընկերությունը (Sitronics Group-ի մաս) նախատեսում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ արտահանել Վրաստան և Ղրղզստան։ Այս տեղեկությունը netgazeti.ge-ի փոխանցմամբ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Գուրլենովը։

Ընկերության հաղորդմամբ՝ առաջին կայաններն արդեն իսկ մատակարարվել են Հայաստան։

«Մենք արտահանման ծրագրեր ունենք։ Արդեն առաջին օրինակներն ուղարկել ենք Հայաստան, աշխատում ենք հետխորհրդային երկրների ուղղությամբ։ Գործընկերներ ունենք Վրաստանում, Ղրղզստանում և պատրաստվում ենք կայաններ մատակարարել այդ երկրներ»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Գուրլենովը։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական լիցքավորման կայաններն ավելի թանկ են, քան չինականները, դրանք երկրներին առաջարկում են «բարձր հզորությամբ բարդ լուծումներ, որոնք հեշտացնում են արտաքին շուկաներ մուտք գործելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031