Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, հանդիպել է կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Լևոն XIV-ի (Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն) հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էմինե Էրդողանը մասնակցել է «Եղբայրության վրա հիմնված տնտեսություն. էթիկական բազմակողմանիություն» խորագրով միջոցառմանը։

Հռոմի պապի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը, ինչպես նաև կլիմայական փոխոխությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցերը։

Էմինե Էրդողանը կոչ է արել Հռոմի պապին Գազայի հարցում բարձրացնել քրիստոնեական աշխարհի աջակցության ձայնը՝ մշտական ​​​​հրադադարի և հումանիտար օգնության մատակարարման համար։

Տեսանյութեր

Լրահոս