Բանկում նշել են նաև, որ այս գործըթնացը հստակ ուղերձ է ոլորտի ընկերությունններին այն մասին, որ կապիտալի շուկան ֆինանսական միջոցներ ներգրավելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը կյանքի կոչելու համար իրական հնարավորություն է և ճանապարհ, որը Բանկը պատրաստակամ է անցնել յուրաքանչյուր թողարկողի հետ:
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը: