Բաժիններ՝

Յուրգեն Կլոպը համաձայնել է գլխավորել «Ռոմա»-ն

Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշում է կայացրել գլխավորել իտալական «Ռոմա»-ն:

Այս մասին գրում է «La Stampa»-ը:  Ըստ պարբերականի` մասնագետը մայիսի 18-ին ընդունել է «Ռոմա»-ի առաջարկը:

«Ռոմա»-ն «Սերիա Ա»-ի մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Մրցաշրջանի ավարտից հետո Ռանիերին կհեռանա իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Յուրգեն Կլոպի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլ»-ը, որը նա գլխավորել է 2015-2024 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս