Մարդ արդեն չգիտի էլ, ինչպես մեկնաբանի այս աբսուրդի թատրոնը․․․Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Բաքվում տեղի է ունեցել մեր հայրենակիցների դեմ շինծու ու կեղծ «դատավարական» գործընթացի հերթական նիստը։ Ես, իհարկե, կարդում եմ նիստերից հետո տարածվող բոլոր հաղորդագրությունները, բայց հազվադեպ եմ դրանց մասին գրառումներ անում՝ հասկանալի պատճառներով։

Սակայն այս անգամվա նիստում նրանք տեսանյութ են ցույց տվել, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն հասնում Զանգելանի (Կովսականի) բարձունքներ 1993 թվականին։ Իսկ հետո ցուցադրել են կադրեր, թե ինչպես են զինվորականները երգում «Ելիր Դաշնակ դրո» երգը՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի․․․

Մարդ արդեն չգիտի էլ, ինչպես մեկնաբանի այս աբսուրդի թատրոնը․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031