Հարցված քաղաքացիների 86%-ը նշել է` խաղաղության պայմանագրի բովանդակությանը պե’տք է ծանոթանա. Gallup

«ՔաղաքաՏփարան». «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն այս խորագրով է ներկայացրել հերթական հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

«2025թ. մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, և նա պատրաստ է ստորագրել: Ըստ ձեզ՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիները «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնությունը տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը,- հարցերից մեկը ներկայացրեց «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ տեղեկացնելով,- Հարցման մասնակիցների 73 տոկոսն այս հարցին պատասխանել է՝ «միանշանակ այո», 13,1 տոկոսը՝ «ավելի շուտ այո»։

Այսինքն՝ մոտ 86 տոկոսը կարծում է, որ ստորագրվող պայմանագրի բովանդակությանը պետք է ծանոթանալ: 5,3 տոկոսը նշել է՝ «ավելի շուտ ոչ», և «միանշանակ ոչ» է պատասխանել հարցվածների 6,5 տոկոսը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս