
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

Կիևը հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի պնդումը:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը:
«Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտպանական գործողությունները Կուրսկի մարզի որոշակի շրջաններում շարունակվում են։ Իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները շարունակում են զբաղեցնել որոշակի դիրքեր և կատարել հանձնարարված խնդիրները»,–հայտնել են ԳՇ–ից:
Ապրիլի 26–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինական զորքերից ազատագրելու գործողության ավարտի մասին։