Իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։
Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։
Մի խումբ արցախցիներ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։
Փաշինյանի այս արարքը դատողության սխալ չէ։ Այն խզում է։ Առաջնորդը, որին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, չի կարող միաժամանակ խարխլել մեր բարոյական և պատմական ինքնության ակունքները։ Փաշինյանի հռետորաբանությունը քաջալերում է ժխտողականներին և քայքայում ազգային միասնության հիմքերը։
Վերջին մի քանի ամիսներին հայ իրականության խոսույթում առանձնացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» մասին ցնդաբանությունը, որը շատերի համար անսպասելի և համարյա պատահական ներխուժեց հանրային պատկերացում։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ապրիլի 22-24-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով կմեկնի Չինաստան
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:
Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:
Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ։
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 52-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները:
#ՀԻՄԱ. ԱԺ ՆԻՍՏԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է.#ՈւՂԻՂ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Օկուպացված Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում:
Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում:
#ՀԻՄԱ. Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ է. #ՈւՂԻՂ
Հանրապետության տարածքում ապրիլի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պուտինն Ուիտկոֆֆին ասել էր, թե նախընտրական արշավի ժամանակ Թրամփի դեմ մահափորձից հետո գնացել է եկեղեցի և աղոթել նրա կյանքի ու առողջության համար:
Սոխը տապակել, թավայից հեռացնել, նույն թավայի մեջ տապակել աղացած միսը, համեմել աղով և պղպեղներով, ապա ավելացնել սոխը և շարունակել մի քանի րոպե միասին տապակել։ Այնուհետև ավելացնել սխտորը, տապակել ևս 1-2 րոպե, ավելացնել լոլիկի սոուսի կեսից ավելին, համեմունքները։
Ե՛ս եմ իրաւ հովիւը» (Յհ․ 10.11)։ Իրաւ հովիւը մէկիկ-մէկիկ կը ճանչնայ իր ոչխարները իրենց անուններով (Յհ․ 10.3)։ Քրիստոս իրա՛ւ հովիւ է, որովետեւ մեզ կը ճանչնայ մեր տկարութիւններով, խեղճութիւններով, թերութիւններով եւ առաւելութիւններով: Իրա՛ւ հովիւ է, որովհետեւ գիտէ թէ ի՛նչ բաներու կարիքը ունինք, ի՛նչ բաներէ կը վախնանք, ի՛նչ բաներ կը փափաքինք, ի՛նչ բաներ մեզ կը մտահոգեն ու կը տագնապեցնեն, ի՛նչ բաներէ պէտք է ազատինք կամ կ՚ուզենք ազատիլ:
Ըստ «Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միության» (GAİB) տվյալների՝ Թուրքիան 178 երկիր արտահանել է ընդհանուր առմամբ 138.6 հազար քմ գորգ:
Հնարավո՞ր է ուտելիքի վրայից խմել, և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ըմպելիք ընտրելիս: Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին:
Մինչ կառավարությունը փորձում է կաշառքով փակել շրջհարկի բարձրացումից դժգոհողների բերանը, փոքր ու միջին ձեռնարկատերերը պատրաստվում են վերսկսել բողոքի գործողությունները՝ ընդդեմ օրենսդրական այն փոփոխությունների, որոնք շատերի կյանքը վերածել են դժոխքի։