
2025թ. 1-ին եռամսյակում թուրքական գորգի ամենամեծ սպառողը եղել է ԱՄՆ-ն

Թուրքիան 2025-ի առաջին երեք ամսում արտահանել է շուրջ 691.3 մլն դոլարի գորգ, որի մեծ մասը գնվել է ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ «Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միության» (GAİB) տվյալների՝ Թուրքիան 178 երկիր արտահանել է ընդհանուր առմամբ 138.6 հազար քմ գորգ:
Ամենաշատ եկամուտն ապահովել են գործարանային եղանակով պատրաստված գորգերը. շուրջ 540 մլն դոլար։ Դրանց հաջորդում են հատուկ ձևավորմամբ գորգերը՝ 122 մլն դոլար, ձեռագործ գորգերը՝ 27 մլն դոլար և քիլիմները (ձեռագործ, կտորից պատարստված հարթ, երկկողմանի գորգ)՝ շուրջ 2 մլն դոլար։