Բաժիններ՝

Երևանի 21-ամյա բնակիչը Մատենադարանի մոտ «Infiniti»-ով «դրիֆթ» անելու համար ձերբակալվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում:

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղից ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են ներկայացրել կասկածյալին։

Շամշյանի տեղեկություններով նա Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Ս․-ն է, ում վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս