Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 52–ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 52-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն ինքնասպան է եղել՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։

«Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը»,- հայտնեց Նավիկյանը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930