Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը․ Տիգրան Աբրահամյան

Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին»:

Եթե «հանցագործություն» է դիտվում ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքում գտնվելը, ինքնապաշտպանական ուժեր ղեկավարելը, Արցախի ու ՀՀ անկախության անկախության և անվտանգության ակունքներում կանգնելը, ապա դա բացառապես Ադրբեջանի խնդիրն է:

Ադրբեջանն Արցախի օկուպացիայով և ՀՀ տարբեր հատվածների մխրճմամբ չի սահմանափակվում, որովհետև նրա խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը, որի դեմ պայքարը փաշինյանական իշխանության հետ ներդաշնակ իրականացվում է, սակայն արմատախիլ անել չի ստացվում»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930