Բաժիններ՝

Աղացած մսով լցոնած գունավոր պղպեղներ

Բաղադրիչները`

• բրինձ երկար- 1 բաժակ, եփած

• աղացած միս- 800-900 գ

• գունավոր պղպեղ- 9 հատ

• ձեթ

• սոխ- 2 գլուխ, մանր կտրատած

• սխտոր- 2֊3 պճեղ, ճզմած

• լոլիկի սոուս- 700 գ

• մաղադանոս

• չորացրած ռեհան

• չորացրած ծիտրոն

• չորացրած ուրց

• չորացրած օրեգանո

• աղ

• սև և կարմիր պղպեղներ

• մոցարելլա- 1 բաժակ, քերած

Պատրաստման եղանակը՝

Սոխը տապակել, թավայից հեռացնել, նույն թավայի մեջ տապակել աղացած միսը, համեմել աղով և պղպեղներով, ապա ավելացնել սոխը և շարունակել մի քանի րոպե միասին տապակել։ Այնուհետև ավելացնել սխտորը, տապակել ևս 1-2 րոպե, ավելացնել լոլիկի սոուսի կեսից ավելին, համեմունքները։

Կրակից վերցնել, ավելացնել եփած բրինձն ու մաղադանոսը, խառնել։

Ստացված զանգվածով լցոնել պղպեղները, դասավորել ջեռոցամանի մեջ, վրան լցնել մնացած լոլիկի սոուսը, ծածկել փայլաթիթեղով, եփել ջեռոցում 25 րոպե 190°-ում։

Վերջում փայլաթիթեղ հեռացրեք և պղպեղների վրա լցրեք քերած մոցարելլան, և շարունակեք եփել ևս 10֊20 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930