«Իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին մի քանի ամիսներին հայ իրականության խոսույթում առանձնացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» մասին ցնդաբանությունը, որը շատերի համար անսպասելի և համարյա պատահական ներխուժեց հանրային պատկերացում։ Սակայն, եթե մի փոքր ուշադիր հետադարձ հայացք գցենք այդ հայտարարությանը նախորդած գործընթացներին, միանգամից ուրվագծվում է մի տրամաբանական շղթա՝ ըստ որի այս գաղափարը պատահականորեն չի ծնվել։ Այն նախապես «եփվում էր» Աննա Հակոբյանի ձեռամբ՝ գրական, գաղափարական ու քարոզչական հարթություններում։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» քվազիթեզի պատրիարխիկ կնքահայրը հենց Աննա Հակոբյանն է։

Ավելին՝ իր «Կրթվելը նորաձև է» քարոզարշավով Հակոբյանը կարծես թե փորձում է հասարակական գիտակցության վրա ազդեցություն ունենալ՝ մտավոր շոկային մեթոդներով։ Նախևառաջ, անհասկանալի է՝ այդ հանդիպումների մասնակիցներն ինչ կրթական մակարդակ ունեն, արդյոք ունա՞կ են մուտք գործել բովանդակային քննադատության դաշտ, տեսակետ ձևավորել, հակադրվել, բանավիճել։ Բնականաբար, հասկանալի է, որ այդ մարդկանց ուղղակի հավաքում են գեղեցիկ կահավորված դահլիճներում և «ծանր» բառապաշարով ձևակերպումներով՝ փորձում տպավորություն ստեղծել, իբր դահլիճում Շոպենհաուերն է կամ Սլիխոսովսկին։

Սակայն հանրային քննարկման իրական դիսկուրս կառուցելու համար անհրաժեշտ են համապատասխան կրթական և վերլուծական կարողություններով մարդիկ։ Իսկ երբ այդ շփումը միակողմանի քարոզ է, այն վերածվում է մտավոր մանիպուլյացիայի, ոչ թե կրթության։

Վերադառնալով «իրական Հայաստանի» նախատիպերին՝ հիշենք, թե ինչպես Աննան «պատահաբար» մոռացավ Չարենցի «Երկիր Նաիրին» Իսլանդիայում, որին հետագայում անդրադարձավ մի ծավալուն էսսեում՝ նշելով, որ չէր ցանկանա «Երկիր Նաիրիին» թողնել օտարին գերի։ Բայց հենց այդ մոռացումն ու դրան հաջորդած մեկնաբանությունը կրում են սիմվոլիկ նշանակություն՝ որպես նոր գաղափարախոսական խզում չարենցյան հայրենիք-միթոսի և ներկա «իրական Հայաստանի» սառն ու նորմատիվ կոնցեպտի միջև»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930