«Մոռացե՞լ եք, որ գնում էիք Արցախ, կենացներ էիք խմում, ձեզ անվտանգ էիք զգում». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, թե՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, մեկնաբանելու բան չէ:

«Այս ընթացքում ամեն ինչ շատ լավ բացատրվել և ասվել է, թե ինչ է տեղի ունեցել,  ինչո՞ւ է որևէ հայտարարություն արվել որևէ անհասկանալի հրամանագրի մասին, ինչու է հայտարարություն արվել դրա չեղարկման մասին, դրանից հետո նորից հղում անել դրա վրա, պարզապես թշնամու շահերի սպասարկման գաղափարն է: Այստեղ ես ավելի շատ խնդիր ունեմ ոչ թե նրա հետ, որ այսօրվա գործողներից են նման հայտարարություն անում, այլ բոլոր այն դիվանագետների, որոնք աշխատում են ԱԳՆ-ում, և դա դառնում է իրենց բաժին հայտարարությունը: Բոլորը, ովքեր եղել են, մնացել են, համարում են, որ հանուն Հայաստանի պետք է մնան, միգուցե և չընդունեն անձնական դաշտում, բայց մնան և ծառայեն, իրենք թող նման տեքստի համար իրենց արձագանքն ասեն: Այս սուտը որևէ իրականության գաղափար չի փոխում: Բոլորս շատ լավ իմացել ենք, որ գործողներն ամեն ինչի մասին տեղյակ ենք եղել, էլ չասեմ, որ Էրդողանն է ասել՝ դեռ հուլիսին տեղեկացրել է Հայաստանի գործողներին՝ ինչ է տեղի ունենալու, շատ լավ այդ տեքստի գաղափարը նախկինում կիսվել է, ասել են՝ ինչ ուզում եք՝ արեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ չնայած Արցախի լուծարման վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարություններին՝ նրանք ամեն ինչից էլ քաջատեղյակ են եղել. «Ամեն ինչ շատ լավ իմացել են, շատ լավ էլ այդ բեմականացումն արել են՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի իմաստով: Էլ չասած, որ ժամանակին իրենց գործընկեր եղած անձն ասում է՝ էդ ո՞նց է, որ չես ճանաչում Արցախի Հանրապետությունը, բայց ճանաչում ես չճանաչված հանրապետության ինչ-որ հրամանագիր: Սա որևէ տեսակից բացատրելու բան չէ: Երևի ասում են, որ Ալիևը մի բան ստորագրի, բայց Ալիևը որևէ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»:

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ գործող իշխանությունները մոռացե՞լ են, որ գնում էին Արցախ, կենացներ էին խմում, արձակուրդ էին անցկացնում, իրենց անվտանգ էին զգում. «Ամենալավ լուծումը կլիներ գիտակցված, ինքնակամ հեռանալը: ԱԳՆ-ի նոր և նախկին դիվանագետները, որոնք մի քանի տարի առաջ կոնֆերանսներին այլ բան էին ասում, ընդունո՞ւմ են այս մոտեցումները: Բոլոր համակարգերում այս վիճակն է. մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ այլ արժեքային համակարգ ունեին, հիմա ինչ-որ այլ բան են անում: Առաջ ինձ թվում էր՝ նրանք այդ արժեքներն ունեն, ինձանից էլ ավելի, հիմա ոչինչ չեմ կարող ասել: Այս դաշտում միայն իշխանություն պահելու խնդիրն է: Գուցե ամեն ինչ գիտակցում է, բայց մտածում է՝ իշխանություն պահելն ավելի առաջնահերթ է: Այլ հարց է՝ իր անձնական դաշտից բացի, ինչ է մնում երկրին՝ այսօրվա պարտությունների շարքը բոլոր տեղերում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս