Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:
Նույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած և կյանքում` քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երեւակայում է գերագույն գլխավոր հրամանատար: Այսինքն, պարտություն, կործանում ու ավեր:
Ինձ համար Մասիս սարն արժեք է։ Ես մշեցի եմ, չեմ կարող մոռանալ ո՛չ Հայրենիքը, ո՛չ Հայոց ցեղասպանությունը։ Իմ մեծ գերդաստանից միայն պապիկս է փրկվել։ Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ։ Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք։
Նա հավելել է, որ այս շաբաթ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրական է եղել և տևել է երեքից չորս ժամ:
Լա Լիգան հայտնել է, որ փետրվարի 25-ից, երբ հրապարակվել է մրցաշրջանի այս հատվածի ժամանակացույցը, Մադրիդի «Ռեալ»-ը ոչինչ չի ասել ժամանակացույցի մասին։ Լա Լիգան ասում է նաև, որ նախկինում ժամանակացույցի փոփոխության հարցումները նախապես ստացվել և բավարարվել են:
ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների զոհերի թիվը հասել է առնվազն 32-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իրավապահներին և իշխանություններին։
Մարտի 16-ին, ժամը 11:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Այս իշխանության խոսույթը քսերոքս է արված թուրքական խոսույթից։ Այն մարդիկ, ովքեր դիմադրում են դրան, անվանվում են ռևանշիստներ՝ թե՛ թուրք-ադրբեջանական, թե՛ հայկական կողմից։ Ես չեմ ուզում՝ երեխաներս մորթվեն, չեմ ուզում վերցնեմ, լցնեմ ինքնաթիռն ու մազապուրծ փախչեմ։ Օրեր առաջ՝ մարտի 10-ին, Ադրբեջանի Միլլի մեջլիսում թվով 4-րդ լսումները եղան, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին: Ադրբեջանում քննարկում եղավ այն մասին, թե ինչպես են մեզ վերացնելու․այստեղիցծպտունդուրսեկա՞վ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման պատճառ է նշել «արմատական քարոզչության» տարածումը: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահի ստորագրած գործադիր հրամանագիրը «կապահովի, որ ամերիկացի հարկատուներն այլևս չվճարեն արմատական քարոզչության տարածման համար»:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է, որ դատապարտում է Ղրիմ թերակղզու անօրինական բռնակցումն ու այն անթույլատրելի է համարում, քանի որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
«Եթե ազգն իր առաջ չունի դրված էքսպանսիոն ազգային ծրագիր՝ Արցախ, Նախիջևան, Կարս, շարունակական ծավալման հեռանկարով, մշտապես հանդես է գալու խեղճի, թույլի դիրքերից։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայ համայնքը պիտի քաղաքականացվի, մենք պիտի անենք այն, ինչ Իսրայելն արել է ԱՄՆ-ում՝ գրավել քաղաքական միտքը։ Եթե դու հրաժարվում ես քո իրավունքներից, դառնում ես ստրուկ»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
«Ռուբինար» ՍՊԸ-ն Հայաստանում արևային էներգիայի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ.-ին, սակայն նրա մասնագետները սկսել են ոլորտում գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից:
ԻՆՉ ԿՐԱԿՈՑՆԵՐ, ՄԵՆՔ ՊԱՆՅԱՏՈՎ ԵՆՔ ԱՊՐԵԼ. ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Թուրքի՞ն եք ուզում բերեք, ՉԻ’ ստացվի. մեռնիմ ես քո գերեզմանին, Վարդան Մամիկոնյան. Վարդան Ղուկասյան
Դուք իրո՞ք կարծում եք, որ հայ մնալու, մարդ ու տղամարդ մնալու չափանիշ են ստատուսների լայքերն ու քոմենթները, դրանց քանակն է՞, որ Ձեզ տալիս է այդպիսի զգացողություն:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ,ա սվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հայկական մանրանկարչության դրվագներ, Աստվածաշնչյան պատկերներ, ազգային ու համաշխարհային արվեստի նմուշներ՝ այս ամենը միահյուսվում են խեցեգործ-դիզայներ Նարինե Ավետիսյանի աշխատանքներում։ Իսկ նրա աշխատանքները, ի դեպ, այսօր աշխարհի տարբեր անկյուններում են՝ համալրելով նաև նշանավոր մարդկանց անձնական հավաքածուները։
Ընդգծելով դժվարությունները հաղթահարելու Իրանի ժողովրդի վճռականությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իրանը երբեք տեղի չի տա նվաստացմանը, գրում է Mehr-ը։
Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:
«Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք:
««Զանգեզուրի միջանցքն« Իրանում անվանում են պանթուրանական միջանցք, և դրա բացումը խնդիր է Իրանի համար, որովհետև մի կողմից հետխորհրդային տարածքն է՝ իր Կենտրոնական Ասիայի պետություններով, մյուս կողմից Իրանը հայտնվում է շրջափակման մեջ: Այդ միջանցքն Իրանի համար խնդիրներ է ստեղծում իր հյուսիսային ու հյուսիս-արևմտյան հատվածների վրա, որտեղ կան թյուրքախոս բնակչություն և պանթուրանական զինված խմբավորումներ»։
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը շաբաթ օրը Facebook-ում գրել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված «ողջ անձնակազմի» հետ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիաները կարող են տարբեր պատճառներ ունենալ՝ ֆերիտինի իջեցում, միս չուտել, սուրճի շատ քանակի օգտագործում, արյունահոսություններ, բայց անհայտ բնույթի անեմիաները պարտադիր պետք է ստուգվեն հելիկոբակտերի կապակցությամբ, չէ՞ որ այն առաջացնում է գաստրիտ, երբեմն՝ ատրոֆիկ գաստրիտ, այսինքն՝ ստամոքսի գեղձերի տափակեցում, որը բավականին ուշադրության արժանի հիվանդություն է, ինչ-որ տեղ՝ նաև վտանգավոր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի հենց նման անհրաժեշտությություն առաջանա։ Ռուսաստանը պատրաստվում է հանդիպմանը, ասել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: