Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Վան»
Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արտակ Դաշյան – «Նոա»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան – «Ուրարտու»
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Մարտի 16-ին` ավելի ուշ, հավաքականին կմիանան Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս