Պանթուրանական միջանցքն Իրանի համար սպառնալիք է. դրա համար Սյունիքում հյուպատոսություն բացեց.  Արտյոմ Տոնոյան

««Զանգեզուրի միջանցքն« Իրանում անվանում են պանթուրանական միջանցք, և դրա բացումը խնդիր է Իրանի համար, որովհետև մի կողմից հետխորհրդային տարածքն է՝ իր Կենտրոնական Ասիայի պետություններով, մյուս կողմից Իրանը հայտնվում է շրջափակման մեջ: Այդ միջանցքն Իրանի համար խնդիրներ է ստեղծում իր հյուսիսային ու հյուսիս-արևմտյան հատվածների վրա, որտեղ կան թյուրքախոս բնակչություն և պանթուրանական զինված խմբավորումներ»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց արևելագետ, իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Վերջինս նկատեց՝ գոյաբանական վախ կոչվածը կա նաև Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ։

«Եվ պատահական չէ, որ անմիջապես պատերազմից հետո Իրանն ակտիվորեն ներգրավվեց ու դրեց Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցը՝ ապահովելով քաղաքական ներկայություն: Իրանի համար էական է այդ սպառնալիքի չեզոքացումը, իսկ դրա համար պետք է պահպանվի Հայաստանի հետ ցամաքային կապն այն տեսքով, որ տեսքով որ այն հիմա կա»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս