Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental տիտղոսը:
․Ի՞նչ իմանաս աշխարհի ո՞ր կետում, որ թվականին չի ծնվելու մի նոր Սողոմոն:
Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հաղորդում է milliyet.com-ը:
Զապել Եսայանի մահվան հետ կապված հստակ տեղեկություններ մինչ օրս չկան: Շրջանառվում են զանազան վարկածներ, թվականներ և իրողություններ, սակայն փաստացի հստակ տեղեկություններ չկան: Գրողի մահվան հետ կապված շրջանառվող թվականներից են 1939-ը, 1942-ը, 1943-ը: Այս թվականների մեջ մասնակի ընդունված տարբերակն է 1943-ը: Կան մարդկանց վկայություններ, ովքեր գրողին տեսել են Բաքվի բանտում: Նրա մահվան մասնակի ընդունված վարկածներից է այն, որ Զապել Եսայանին դաժանաբար սպանել են Բաքվի բանտում:
Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ դաշնային գործակալությունների կրճատման մասին, այդ թվում՝ ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիան, «Ամերիկայի ձայնը» և որոշ այլ լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:
Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է:
«Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու չպետք է դա անենք, այն է, որ 1.5 տարվա ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 23-ից, վերադարձի որոշման իրավական հիմնավորման հարցը ներառվել է միջազգային իրավական փաստաթղթերում, Եվրախորհրդարանի որոշումներում, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում, մասնավորապես՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի վերաբերյալ: Մենք ունենք բազմաթիվ էական իրավական հիմքեր այդ վերադարձն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ ձեր քարտերը սեղանին թողնելն ու հեռանալն ավելի վատ է, քան պահանջների բավարարումը: Դա նշանակում է՝ մեջքով շրջվել իրավունքի ուժին և միջազգային իրավական համակարգին»
Հեռուստաալիքը ճշտում է, որ Եմենի ողջ տարածքում առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել են։
Երեկ՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Honda մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Porsche Panamera մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Միացյալ Նահանգների կառավարությունը Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն կամ բիզնես չունի: Այդ դարաշրջանն ավարտվել է 1979 թ.-ին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Արագընթաց մեր օրերում ավետարանական պատումի հերոսի պես, մենք էլ շտապում ենք մեր հասանելիքն արագ ստանալ, վայելել կյանքն ըստ թելադրված ճոխությունների։
Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Մարտի 15-ին, ժամը 15։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ գյուղի 2-րդ փողոցում գտնվող շինությունում։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Պետդեպարտամենտը։ Նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո հաջորդ քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ: Ամերիկացի գործընկերը ռուս նախարարին տեղեկացրել է նաև Եմենում հութիների դեմ ԱՄՆ գործողության մասին։ […]
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Հրաշալի հայտնագործություն է կատարվել հին Կմերական կայսրության հայտնի կենտրոնում՝ ներկայիս Կամբոջայում՝ Անգկորում։
Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Այս մասին գրում է aravot.am-ը: Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» […]
Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։
Նշված երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։
Իր հերթին, Ուկրաինան բազմիցս կոչ է արել արեւմտյան երկրներին իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են հակամարտության ավարտից հետո խաղաղապահ զորքեր։
Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը երեսուն տարի անց նոր ոճով, նոր մտածողությամբ ու շնչով վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Աղացած միսը տապակել միջին բարձրության կրակի վրա՝ մինչև եփվի: Ավելացնել սխտորը և շարունակել տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև ավելացնել ջուրը, տոմատը, լոլիկը, դափնու տերևը, սոյայի սոուսը և աղ անել, խառնել: Փակ վիճակում եփեք 15-20 րոպե։
Մի կին Մաղաքիա մարգարեի գիրքն էր կարդում: Երբ հասավ երրորդ գլխին, դրա երրորդ տողի խոսքերը՝ Նա [Աստված] կնստի ձուլելու և մաքրելու՝ որպես արծաթ, տարակուսանքի մեջ գցեցին նրան: Եվ կինը որոշեց որևէ արծաթագործ վարպետի այցելել՝ նրա աշխատանքին հետևելու:
Apple ընկերությունը նախատեսում է AirPods ականջակալներին նոր գործառույթ ավելացնել, որը թույլ կտա իրական ժամանակում թարգմանել զրուցակցի խոսքն այլ լեզվով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեխնոլոգիական ոլորտի իր աղբյուրներին։
Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի կանոնավոր օգտագործումը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Հետազոտությունը կատարել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայում։
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհանգիստ տղամարդկանց մոտ ավելի վաղ են զարգանում սրտի հիվանդությունները և շաքարային դիաբետը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում, հաղորդում է SciTechDaily-ն։