Փաշինյանի օլիգարխներն օգտվում են Ռուսաստանից. ՀԱՊԿ-ից դուրս չգալու պատճառը նաև դա է. Գրիգոր Բալասանյան
Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչը մեխանիկորեն Հայաստանը դուրս կբերի նաև ԵԱՏՄ-ից, երբ այդ նույն Նիկոլ Փաշինյանին սպասարկող օլիգարխները հարստանում են այդ նույն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հաշվին. 168TV-ի եթերում նման հարցադրում հնչեցրեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը՝ ընդգծելով. «Ես հեռու եմ այն մտքից, թե Հայաստանը Փաշինյանը դուրս է հանելու ՀԱՊԿ-ից: Ինչո՞ւ, որովհետև դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կդրվի անմիջապես: Հայաստանն անմիջապես կզրկվի այն ֆինանսական հոսքերից, որոնք ունի ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ»:
«Օլիգարխիկ մի հսկա շրջանակ ստանում է ֆինանսական հսկայական հոսքեր ԵԱՏՄ-ի ներմուծման և արտահանման հնարավորությունների հաշվին, ոսկու ներմուծման և արտահանման հաշվին»,- ասաց Բալասանյանը՝ շեշտելով՝ աշխարհում չկա մի նախադեպ, երբ երկիրը տնտեսապես անդամակցում է այլ երկրների որևէ կառույցի, անվտանգության հարցով՝ հակառակ ճամբարում գտնվող երկրների ստեղծած կառույցին:
Բալասանյանն առաջարկեց պատկերացնել մի վիճակ, երբ ՀԱՊԿ-ից դուրս եկած Հայաստանը հունիս ամսին՝ ծիրանի արտահանման սեզոնին, չի կարողանում ԵԱՏՄ անմաքս տարբերակով ծիրան արտահանել երկրից:
Ըստ Բալասանյանի՝ այս ու նման օրինակները բավարար են՝ հասկանալու համար, թե ինչի առաջ կկանգնի Հայաստանի տնտեսությունը:
«Սրան կավելանա նաև ատոմակայանի և գազի հարցը. այս ամենին ինչպե՞ս ենք դիմակայելու»,- ասաց Բալասանյանը:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: