«Ընդամենը փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի։ Ըստ իս՝ այս գաղտնի հանդիպումները շարունակվելու են, և վերջում մեր առջև միանգամից դնելու են մի այնպիսի փաստաթուղթ, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե երբեք ժողովրդից թաքուն ոչ մի բան չի անի, բայց արեց հակառակը»։
Ռեջեփ Էրդողանի և Վիկտոր Օրբանի հանդիպման օրակարգում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում զարգացումները, ինչպես նաև Անկարա-Բուդապեշտ հարաբերությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվները փաստացի բռնագրավելու հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով․ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է քրեական դատարանից։
Time հանդեսին հինգշաբթի տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Ուկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: Մեկնաբանություններում ենթադրում են, որ Թրամփը կփոխի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:
«Մեր հասարակությունը հենց սա պետք է հասկանա. գիտակցի, որ այն ծրագրերով, որով այս մարդիկ եկան իշխանության և հասարակությանը շարունակում են կերակրել, իրականությանը չեն համապատասխանում։ Փաշինյանը մնացել է այն մակարդակի, որ հպարտանում է, թե՝ «ջուր են պզզցնում, վարչապետն է անցնում», և նման ձևակերպումների դաշտում։ Նման մակարդակից մի փոքր բարձր մակարդակ ունեցողն այլևս Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա»։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երկու ներկայացուցիչներն անհաջող մասնակցություն ունեցան աշխարհի առաջնությունում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին հրավիրել էր հունվարին անցկացվելիք իր երդմնակալության արարողությանը։
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, գրում է Turkiye Today կայքը։ Կալինին նկատել են հինգշաբթի Դամասկոսի Օմայադ մզկիթում աղոթքից հետո:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։
Դեկտեմբերի 11-ին կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեցին 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը զբաղված է իր վարկանիշն իր իսկ սեփական սոցիալական ցանցերի էջերում չափելով, տվյալներ հրապարակելով, սափրվելով, ընտանիքով «Փաշինյան շոուներ» անելով՝ դիտումներ ապահովելով, աշխատանքային ժամին աշխատասենյակից քաղաքացիների հետ չաթեր անելով, իրական կյանքը բոլորովին այլ բանի մասին է խոսում:
Իրանի արտգործնախարար Արաղչին հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և Սիրիայի վերջին զարգացումները։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով դեկտեմբերի 2-ին այցելել են Օհանավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդու տուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, ով հրաժարական է տալիս կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, մտադիր է ապահովել, որ Աստվածամոր տաճարի մուտքը վճարովի դառնա բոլոր նրանց համար, ովքեր չեն հաճախում կրոնական պատարագի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայի ուժեղացումը, հատկապես կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, առանցքային սպառնալիք է Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Այս ճանապարհը՝ Թուրքիային և Ադրբեջանին կապող ուղին, նրանց համար ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլև տարածաշրջանային ռազմավարական ազդեցությունը մեծացնելու գործիք։ Նրանց համար դա պանթուրքիստական գաղափարի հերթական քայլ է, որը կապահովի Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը:
Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում, դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված 65-րոպեանոց հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը իր երկրորդ նախագահական ժամկետում՝ հայտարարելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Գերմանիան և արևմտյան այլ երկրներ անմիջական կապ կսկսեն Սիրիայում գործող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի սպառնալիք չի տեսնում դաշինքի անդամներից որևէ մեկին ուղղված, սակայն կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելական «The Jerusalem Post» Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հոդված է հրապարակել, որը վերաբերում են Սիրիայի տարածքում Թուրքիա-Իսրայել հնարավոր բախմանը։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի ժամանել է Վարշավա՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցությունների հնարավորության ֆոնին Ուկրաինային աջակցության ավելացումը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: