Գերմանիան և այլ երկրներ անմիջական կապ կհաստատեն Սիրիայում գործող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ

Գերմանիան և արևմտյան այլ երկրներ անմիջական կապ կսկսեն Սիրիայում գործող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Մենք բոլորս կսկսենք որքան հնարավոր է շուտ միասին խոսել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման քաղաքական թևի հետ՝  նպաստելով տարածաշրջանի, Սիրիայի և  նրա քրդական հատվածի վերահսկողության տակ անցած տարածքներում կայունության հաստատմանը», – ասել է Պիստորիուսն Իրաքում տեղակայված Բունդեսվերի զինվորներին այցելելու ժամանակ։

Ըստ նրա՝ նպատակը պետք է լինի բազմաթիվ փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամի մասնակցության ապահովումը երկրում նոր կառավարության և կարգուկանոնի կառուցման գործում։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հայտարարել էր, որ Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գործունեության գնահատականը կախված կլինի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքից։ Նա պարզաբանել էր, որ մինչև Գերմանիայի դեսպանատան հնարավոր բացումը, Սիրիայի ապագա կառավարության հետ դիվանագիտական ​​հարաբերությունները ենթադրաբար կվարվեն Բեյրութի միջոցով։

Ավելի ուշ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարեց, որ Գերմանիայի ԱԳՆ-ն կավելացնի իր ներկայությունը Սիրիայում, և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031