Բաժիններ՝

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ ), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031