Թուրքը մտնում է ստեղ, փարչակ Նիկոլը բան չի անում, գալիս մեր միսն են տանում, որ լափեն. մսավաճառ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) օդային գործողություն է սկսում` Սիրիայի բնակչությանը շտապ հումանիտար օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենտրոնամետ քաղաքական գործիչ Ֆրանսուա Բայրուին նշանակել է երկրի նոր վարչապետ՝ փորձելով վերջ դնել մի քանի ամիս շարունակվող քաղաքական անկայունությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ծաղկաձորում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Արթկոսմեդ»-ում պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մահվան դեպքին` նշելով, որ այս դեպքով տեսչական մարմնից ստացել են լիցենզիայի կասեցման միջնորդություն և առաջիկա նիստերում այդ հարցը կքննարկվի:
Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ուկրաինայի տարածքում գտնվող ինը միջուկային բլոկներից հինգը ստիպված են եղել կրճատել հզորությունը՝ երկրի էներգետիկ համակարգի վրա ռուսական հարձակման պատճառով, հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։
ԵՄ-ն կարող է դիտարկել անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու հարցը, եթե անդամ երկրները դա խնդրեն: Այս մասին RND խմբագրական ասոցիացիայի համար տված հարցազրույցում ասել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ռուսաստանցի զինվորականները զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական կարևոր վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից ATACMS հրթիռներով Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա հարձակման։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
2020-ին թուրքական զենքը չէր հասնի Բաքու, եթե Թուրքիան հատուցեր Հայոց ցեղասպանության համար․ Հ․ Թերիո
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
#ՀԻՄԱ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին:
Էլ ի՞նչ կարիք կա դրանք վերադարձելիությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի, ուրիշ բան զարգանա։
Իսրայելը զենք է տալիս Ադրբեջանին, որ նա հարձակվի Հայաստանի վրա․ Օկամպո
Ալիևը գիտի, որ լինելու է Նեթանյահուի հաջորդը․ Օկամպո
Երեկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նապարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի «վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»։
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Երևանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։
Դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի համատեքստում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ծրագրեր չկան. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։
Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Վրաստանի նախագահի նստավայրում ջեռուցումն անջատված է։ Այս մասին TV Pirveli-ի եթերում ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
ՀՀ-ի դեպքում Ցեղասպանության վտանգ կա, Ադրբեջանը գտնում է, որ ՀՀ գոյություն չունի, որ սա Արևմտյան Ադրբեջան է․ Օկամպո
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի թելեգրամյան էջից: Նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրավերներ է ուղարկել աշխարհի տարբեր ղեկավարների, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին։ Սակայն Չինաստանի ղեկավարը կմերժի հրավերը։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով թեմայից իրազեկ աղբյուրների։
Լաչինի մուտքի մոտ էի, երբ Արցախի վրա վերջնական հարձակումը տեղի ունեցավ․ Եկեղեցիների ՀԽ անդամ