«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերել 100 շապիկ։ 50 շապիկն արժեցել է 6500 դրամ, իսկ մյուս 50 շապիկը՝ 7500 դրամ։ Թե շապիկներն ինչի համար են գնել, պայմանագրում այդ մասին ոչինչ նշված չէ։
Դեկտեմբերի 8-ից փակված սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքների օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունման և մեկնելու աշխատանքները, սակայն առայժմ միայն հատուկ թույլտվություններով։ Այս մասին ասվում է ավիադիսպետչերների կողմից տարածված NOTAM հատուկ հաղորդագրություններում։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը վերջերս խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանից պահանջել է, որ հեռանա նաեւ խմբակցությանը հատկացված հարկաբաժնից եւ իր աշխատասենյակը տեղափոխի խորհրդարանի մեկ այլ հարկաբաժին։
Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ
Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, քովիդի գործով գլխավոր դերակատար Թորոսյանը, ըստ էության, հասավ իր նպատակին, նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա՝ զբաղեցնելով ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ում դիստանցիա են պահում նրանից՝ կարծելով, որ նա ուժեղ է ավելի շուտ իր դրսի հովանավորների շնորհիվ, քան թե Նիկոլ Փաշինյանի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որը կարելի է գնահատել որպես դեղին քարտ` իշխանություններին ուղղված: Զեկույցում բազմաթիվ դիտողություններ են արվել:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:
Այս սահմանափակումները կվերաբերեն 20 մարդու, այդ թվում՝ նախարարներին, իրավապահ մարմինների և անվտանգության պաշտոնյաներին, ինչպես նաև մասնավոր անձանց:
#ՀԻՄԱ. ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Չունենք սպանդանոց, որտե՞ղ մորթենք. քաղաքացին` ՍԱՏՄ պաշտոնյային
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոնին հրադադարի և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Բուդապեշտի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունն՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
#ՀԻՄԱ. «ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» 5-ՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԸ. ՕՐ 2-ՐԴ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է Նազելի Բաղդասարյանը։
Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։
Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման թեման եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց կիպրոսական ԱՊՕԷԼ-ին (1:3)
Նիկոլ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի դրությամբ, Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետի նշանակումը հետաձգել է մինչև ուրբաթ առավոտ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնի գրասենյակը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստացել է 2,171,462.49 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում լրագրության մագիստրոսական ծրագիր և լրագրության գերազանցության կենտրոն հիմնելու համար։ Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն ՀԱՀ-ի և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի միջև՝ նպաստելու Հայաստանում լրագրողական կրթության և պրակտիկայի որակի ու բովանդակության շարունակական բարելավմանը։