Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է անում ուժեղացնել պաշտպանությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի սպառնալիք չի տեսնում դաշինքի անդամներից որևէ մեկին ուղղված, սակայն կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ճիշտ է, որ այժմ Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիք չկա դաշինքի 32 անդամներից որևէ մեկին ուղղված», – ասել է Ռյուտեն Բրյուսելում կայացած համաժողովում:

Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է իր պաշտպանական արդյունաբերությունը և ենթադրաբար պատրաստվում է երկար առճակատման ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևմուտքի հետ, ինչի պատճառով Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը և ավելի շատ ծախսել անվտանգության ապահովման վրա։

Տեսանյութեր

Լրահոս