ԱՄՆ-ն և Իսրայելը օգտվում են Սիրիայի վիճակից. Իրանի ԻՀՊԿ-ն դատապարտել է ՑԱԽԱԼ-ի հարվածները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը:

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը և նրա հետևում կանգնած ԱՄՆ-ն չարաշահում են Սիրիայում տիրող անկայունությունը:

Կորպուսը ՑԱԽԱԼ-ի հարվածներն ու երկրի հարավում տարածքների գրավումն անվանել է ագրեսիայի աղաղակող ակտ։

ԻՀՊԿ-ում նաև վստահ են, որ ամերիկացիների և իսրայելցիների գործողությունները միայն համախմբում են «դիմադրության առանցքը»:

Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է չեզոք գոտին Գոլանի շրջանում և Սիրիայի հարավում դրան հարող մի շարք շրջաններում` այդպիսով խախտելով 1974 թվականի ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031