Բաժիններ՝

21-ամյա երիտասարդը Գորիսի դիտակետ-հարթակից վայր է ընկել և մոտ 50 մետր գլորվել ներքև

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դ․ Մ․-ն (ծնված 2003 թ.) Նարեկացու փողոցի թիվ 2 հասցեի մոտակա լանջին տեղադրված դիտակետ-հարթակից վայր է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքև:

Փրկարարները Դ. Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031