Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարները և ԱԽ քարտուղարները քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, Անվտանգության խորհուրդների քարտուղարները Աստանայում կայացած նիստում որոշում են ընդունել դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ և քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը պատասխանատվության գոտում։ Այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։Նիստին մասնակցել են նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Մասնակիցները կարծիքներ են փոխանակել «հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկել համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները»։

Հատուկ ուշադրություն է դարձվել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին:

Բացի այդ, հաստատվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկման ներկայացված մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև «որոշումներ են ընդունվել՝ ուղղված դաշնակցային կապերի հետագա ամրապնդմանը, արտաքին քաղաքական համակարգման մեծացմանն ու հավաքական ուժերի զարգացմանը»։

Նիստի ընթացքում ստորագրվել է համատեղ փաստաթղթերի ընդարձակ փաթեթ, որն ընդգրկում է ավելի քան 17 որոշման նախագիծ, այդ թվում՝ հավանություն է տրվել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս