Օրական 8 ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար. համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։
Իշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։
ԱՄՆ պաշտոնյաները հետաքննում են ամերիկյան երկու հույժ գաղտնի փաստաթղթերի ակնհայտ արտահոսքը, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևում են Իսրայելի հնարավոր նախապատրաստություններին Իրանի վրա հարձակման համար, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:
Ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնը, ով 44-օրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում էր, այնքան է սիրել Հայաստանը, որ հերթական այցի ժամանակ նաև որդուն է իր հետ բերել։
Նշված ավտոբուսով վիրավորներին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Այս տարվա մենամարտը համեմատած նախորդ տարվա մենամարտի հետ, ավելի բարդ էր ինձ համար, քանի որ 2 ռաունդ անընդմեջ մրցավարների միավորներով ուկրաինացին էր հաղթում ու երրորդ ռաունդում այնպես ստացվեց, որ անկյունում էի, ու մարզիչներն ասեցին, որ հնարավորություն ունեմ ինչ-որ բան փոխելու քանի որ 3:3 հաշվով միավորները հավասար են, 2 հաշվով էր ուկրաինացին հաղթում, այսինքն 3 մրցավար դեպի ինձ քվեարկությունը կարող էր մենամարտի ընթացքը փոխել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն է։
Օրիոնիդների ասուպային հոսքը, որն ինտենսիվության գագաթնակետին կհասնի հոկտեմբերի 21-ի գիշերը, կարող է ժամում մինչև 15 լուսարձակում «ապահովել» երկնակամարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն։
Ցանկացած տնտեսական գործունեության համար հավասար մրցակցային միջավայր ստեղծելու գործում առանձնահատուկ դեր ունի Պետեկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ի գործողություններից է կախված, թե որքանով մրցակցային միջավայրը հավասար կլինի հարկատուների համար. բոլորը կգործեն նույն հարկային դաշտո՞ւմ, թե՞ կլինեն արտոնյալներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է 20:00-ին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Չիկագո։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
Ես խնդրել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարարությանն իրավական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի նախագահի որոշման դեմ՝ արգելել իսրայելական ընկերություններին ցուցադրել իրենց արտադրանքը հաջորդ ամիս Փարիզում կայանալիք Euronaval ցուցահանդեսում:
«Միջազգային օրենքի տեսանկյունից Հայաստանը մտնում է սարսափելի հակասության մեջ: Մի կողմից նա հակասության մեջ է մտնում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ 1921թ. թուրք-բոլշևիկյան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թե, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահվում է 1921թ. պայմանագրով»։
Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը դարձել են բռնցքամարտի Եվրոպայի առաջոնւթյան մինչև 22 տարեկանների փոխչեմպիոններ:
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը։
Այսօր Հռոմի Ս. Վլաս եկեղեցում ջրօրհնեք կատարեցինք նորօրհնյալ մյուռոնով՝ աղոթելով հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար:Թող Ս. Մյուռոնը դառնա միասնության և բժշկության աղբյուր: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիան:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Պայթյունից հետո Ստեփանակերտում տիկին Նաիրան մնացել էր մեն-մենակ, բոլոր հարևաններն արդեն դուրս էին եկել, ինքն էլ ստիպված սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որ Արցախից դուրս եկողներից մեկն իրեն բերի Հայաստան։ Արձագանքել է արցախցի մի երիտասարդ, ով իր ընտանիքի հետ միասին տիկին Նաիրային հասցրել է Հայաստան։
Հիմա ես երջանկություն եմ զգում եզրափակիչ խաղում այսպիսի հաղթանակից հետո:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Մինչև վերջերս իշխանություններն առիթ էին փնտրում հայտարարելու, թե Հայաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Ասում էին՝ աճի ցուցանիշով հայտնվել ենք առաջատարների տասնյակում. 9-րդն էր, հետո դարձավ 4-րդը։ Այս տարի նույնիսկ ավելի բարձր տեղի հույսեր էին փայփայում։
Շաբաթ ուշ երեկոյան իրականացված հարվածը Բեյթ Լահիայից հարավ գտնվող Ջաբալիա քաղաքի շրջանում իրականացվող երկշաբաթյա խոշոր գործողության շարունակությունն էր, որտեղ իսրայելական զորքերը տանկերի աջակցությամբ փորձում են տեղահանել ՀԱՄԱՍ-ի մնացած զինյալներին:
Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը Ալմաթիում(Ղազախստան) դարձել է ATP 250 կարգի մրցաշարի հաղթող:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կողմից հաստատված ռազմավարությանն ու Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզերի օբյեկտիվությանը՝ նկատեց, որ ժողովրդագրության հիմնական ցուցնիշներն այս իշխանության օրոք՝ նախորդ 6 տարիներին, ոչ միայն կտրուկ վատթարացել են, այլև դրանց համար երկարաժամկետ ու էական ռիսկեր են ձևավորվել, և այդ ռիսկերն ապագայում ապախթանելու են ժողովրդագրական զարգացումները։
Հոկտեմբերի 20-22-ը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի կարևոր բանակցություններ ուկրաինա-թուրքական համագործակցության շուրջ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։