Լավ է, որ Աննա Հակոբյանը մնացել է սրանց հույսին, բայց վատ է, որ իրականությունից այնքան է կտրվել, որ չի հասկանում՝ այս մարդիկ ոչ հասարակական կարծիք ձավորող են, ոչ էլ սրանց հետ կրթության վերաբերյալ հարցեր է հնարավոր քննարկել:
«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը հայտարարություն է տարածել․
Ի՞նչ է կարծում Հայաստանի դեմ «հաղորդում տվող» Ալեն Սիմոնյանը, ՀՀ սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրին հղումը վերացնելու Ադրբեջանի պահանջը լեգիտի՞մ է, կամ դրա չկատարման դեպքում Հայաստանի վրա հարձակվելը լեգիտի՞մ է համարվելու: Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, որից չի պատրաստվում դուրս գալ, Հայաստանն էլ ուժով դուրս հանելու մտադրություն չունի, իսկ թե ինչ կարող է լինել այդ տարածքների հետ, երբ դա ՀՀ իշխանությունները փորձելու են ստանալ սահմանազատման գործընթացով, ավելորդ է ասել:
«2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան թաղամասի «Ակվարիում» ռեստորանային համալիրի մոտ տղամարդու դի կա:
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը Ադրբեջանը նոր՝ ժամանակակից տեխնոլոգիաներով է համալրում:
ԱՄՆ-ի հետախուզության խիստ գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, որոնք մանրամասնում են Իրանին հնարավոր հարված հասցնելու համար Իսրայելի ռազմական պատրաստության վերջին արբանյակային պատկերները, բացահայտում են Իսրայելի ծրագրերի վերաբերյալ ԱՄՆ լուրջ մտահոգությունները: Դրա մասին գրում է The New York Times պարբերականը։
Մելիքբեկյանի հետ պայմանավորվել էինք. կհեռանա, եթե չհաջողի. հիմա անցնում ենք կտրուկ գործողությունների
Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։
Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները պետք է պարտադիր իրենց մոտ ունենան 100 դրամանոց մետաղադրամ կամ սմարտֆոնում QR կոդ, որպեսզի վճարումն իրականացնեն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը https://168.am/2024/10/21/2113665.html մատնանշեց հանրային տրանսպորտից օգտվելու և վճարելու այս երկու եղանակը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մինչ Երևան-Բաքու բանակցային գործընթացը և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղում է՝ ծանր ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին, ՀՀ իշխանավորները չեն դադարում անել հայտարարություններ, որոնք ականջահաճո են Ադրբեջանին։
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 15.000.000 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Փաշինյան- քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին սիրո խոստովանությունն եք հանել․ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար, որը վերաբերում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտմանը։ Համաձայն այդ հոդվածի՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ:
Թուրքական մեդիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահից հետո լայն տարածում է գտել վերջինիս կտակում Թուրքիային առնչվող հատվածը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր ղեկավարների հետ, որոնք կգան մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն խոսել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու մասին։ Այս մասին նա գրել է X-ում։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, հայտնում է Ukrinform-ը։
ՌԴ տարածքում չարագործներն սկսել են Telegram-ի օգտատերերին վտանգավոր հաղորդագրություններ ուղարկել։ Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել խաբեության նոր մեթոդի մասին, տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Եթե պետք լինի, ապա մենք սպառելու ենք ներպետական ատյաններն ու դիմելու ենք միջազգային դատական ատյաններին: Հասնելու ենք նրան, որ Հաագայի դատարանում դա համարվի մարդկության դեմ կատարված հանցագործություն: Մեզ համար անընդունելի է ու խիստ վիրավորական, որ մեզ չեն համարում ՀՀ քաղաքացիներ»,- ասացին մեզ դիմած արցախցի մեր հայրենակիցները:
Փառատոնը, որը կենտրոնանում է այլընտրանքային ֆիլմերի եւ կարճամետրաժ ֆիլմերի վրա, նրա կարիերան նշանավորել է ռեժիսորին նվիրված ցուցադրություններով:
Մինչև 2050թ․ ավտոպարկերի էլեկտրաֆիկացման գլոբալ նպատակին հասնելու համար պղնձի համաշխարհային արտադրությունը պետք է ավելանա 80 տոկոսով։ Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար։ Այս մասին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
Այսօր ևս մեկ անգամ ապացույցներ տեսանք, որ այս ողջ գործընթացը, որն իրականացվել է, հստակ ուրվագծում է Հայաստանի գործող իշխանության հակասահմանադրական ընթացքի մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղացնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեղը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: