Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրական պատասխան չի տվել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպելու առաջարկին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Էրդողանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Ադրբեջանն Անդրկովկասում բավականին համարձակ ռեգիոնալ արշավ է սկսել Արևմուտքի դեմ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները:
2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ շուրջ երկու անգամ զիջում էր նախորդ երկու տարիներին արձանագրված տնտեսական երկնիշ աճերի փաստացի ցուցանիշներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումը բանակի դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար:
Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՖԻՖԱ-ն առաջիկա երեք տրանսֆերային պատուհանների համար արգելք է սահմանել մերձմոսկովյան «Խիմկիի», Կրասնոդարի «Կուբանի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Իմ պրակտիկայում չի եղել, որ պետությունները միմյանց դեմ ներկայացրած հայցերը հետ վերցնեն, որովհետև նման իրավիճակ երբեք չի եղել, իսկ անհատական մակարդակում՝ անձ և պետություն, ասենք՝ ընդդեմ Հայաստանի, բազմաթիվ գործեր կան, որ կողմերը պայմանավորվել են՝ հայցվորը համաձայնել է հաշտության, և ի վերջո գործը կարճվել է։ Հաշտության պայմանագիրն էլ գաղտնի է մնում, նման բազմաթիվ գործեր կան, Եվրոպական դատարանը նման ընթացակարգ ունի և, մեծ հաշվով, սա դատարանին ձեռնտու է, քանի որ գործերի քանակը նվազում է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռուսաստանն ու Բելառուսն այսօր անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրեն. Պուտինը՝ Մինսկում
Հայաստանը «պետք» է հրաժարվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում. այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած
Բաքվի վերաքննիչ դատարանը «Ազատություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:
Համաշխարհային բանկը հաստատել է Թուրքիային 910 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու որոշումը: Այն կընթանա 2 փուլով։ Նախ կտրամադրի 660 մլն դոլար՝ էլեկտրական երկաթուղային փոխադրումների ընդլայնման համար, իսկ այնուհետև 250 մլն դոլար՝ հանրային առողջապահության ոլորտը բարելավելու նպատակով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Բաղդադ՝ Իրաքի և Սիրիայի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մենք գտնվում ենք բարոյականությա՞ն, թե՞ իրավաբանության դատարանում. Ռուբեն Մելիքյան
Մինսկում Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցում են Միութենական պետության խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) հերթական դատական նիստը: Այսօր հարցաքննվում են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Առաջինը հարցաքննվեց Նարեկ Սամսոնյանը: Վերջինս իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի խնդրանքով ներկայացրեց վարույթի վերաբերյալ այն ամենը, ինչն իրեն հայտնի է: Երբ հասավ հանրային մեղադրողների՝ հարցեր […]
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Երբ երկրի ղեկավարն ասում է՝ տվե՛ք ինձ մանդատ, շինեմ բոլորին, ընդդիմությունը չի կարող օգտագործել այն բառապաշարը, որն ինքն է օգտագործում. Նարեկ Սամսոնյան
Պուտինը ժամանում է Մինսկ՝ մասնակցելու Միութենական պետության խորհրդի նիստին. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Նարեկ Սամսոնյանը հրաժարվեց պատասխանել դատախազների հարցերին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեկտեմբերի 4-ին ընթացիկ տարում արդեն 5-րդ դրամաշնորհն է հատկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում:
Հազարավոր բնակիչներ գիշերը փախել են Սիրիայի Հոմս քաղաքից, մինչ գրոհայինները փորձում են ավելի առաջ շարժվել դեպի երկրի հարավ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
#ՀԻՄԱ. «ԻՄՆԵՄՆԻՄԻԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ