
Արամ Հակոբյանը «Saint Louis Masters»-ի առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում:
ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող համանուն մրցաշարի 6 տուրից հետո Արամ Հակոբյանը առաջատարին` Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: Կարուանան ունի 5, իսկ Հակոբյանը և Մարկ Հելմանն ունեն 4,5-ական միավոր: Արման Առաքելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 2,5-ական միավոր:
«Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: