
Ադրբեջանում դադարեցվել է «Ազատություն» կուսակցության գործունեությունը

Բաքվի վերաքննիչ դատարանը «Ազատություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ մանրամասնելով, որ դատական նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի արդարադատության նախարարության՝ «Ազադլըք» («Ազատություն») կուսակցությունը լուծարելու դիմումի հիման վրա:
«Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ջեյհուն Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ընթացքում բողոքը բավարարվել է։ Որոշում է կայացվել դադարեցնել կուսակցության գործունեությունը»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
«Ազատություն» կուսակցությունն Ադրբեջանում գրանցվել է 2005 թվականին: