
Ասադը մերժել է Էրդողանի առաջարկը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրական պատասխան չի տվել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպելու առաջարկին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Էրդողանը։
«Մենք Ասադին հանդիպելու առաջարկ ենք արել, բայց դրական պատասխան չենք ստացել», – ասել է Թուրքիայի նախագահը։
Սիրիայում ճգնաժամը սաստկացել է նոյեմբերի 29-ին՝ «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի* (նախկին անվանումը ՝ «Ջեբհաթ ան Նուսրա»՝ ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) և սիրիական ընդդիմության այլ զինված կազմավորումների հետ համատեղ լայնածավալ գործողության մեկնարկից հետո: Զինյալներն Իդլիբի հյուսիսից շարժվել են դեպի Հալեպ և Համա։