Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ. Կոբախիձե

Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նա այսպես է մեկնաբանել այն փաստը, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։

«Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը. ոչ ոք չի ուզում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման գործողություններով նա կնդրի առաջ կկանգնեցնի բոլորին, ովքեր իր հետ կլինեն նստավայրում», – ասել է վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031